Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Հայաստանը` «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում

Հայաստանը` «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում
22.12.2012 | 14:40

Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին մասնակցելու է 39 երկիր:
Մեկ տարվա բացակայությունից հետո մրցույթին մասնակցելու է նաև Հայաստանը: Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցությունից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Բաքվում կայացած մրցույթում հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ իր «Էյֆորիա» երգով:
Շվեդիայում հեղինակավոր այս մրցույթը կայանալու է արդեն 5-րդ անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ